Բաղադրիչներ
- ալյուր - 400-450 գ
- շաքարավազ - 200 գ
- կաթ - 100 մլ
- կարագ - 100 գ
- ձու - 1 հատ
- վանիլին - 10 գ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գ
- Վրան քսելու համար՝
- ձու - 1 հատ (դեղնուց)
- ջուր
Պատրաստման եղանակը
Շաքարավազը, վանիլինը և կաթը լցնում ենք հաստ պատերով, բայց ոչ մեծ կաթսայի մեջ։ Խառնելով հասցնում ենք եռման աստիճանի և մի քանի րոպե շարունակում եռացնել թույլ կրակի վրա, հետո սառեցնում ենք, ինչից հետո ստացվում է փոքր-ինչ կպչուն շաքարի օշարակ։ Փափուկ կարագը և ձուն մի փոքր հարիչով հարում ենք։
Շարունակում ենք հարել։ Բարակ շիթով ավելացնեում ենք օշարակը։ Ալյուրին ավելացնում ենք փխրեցուցիչը, ապա ավելացնում ենք ընդհանուր զանգվածին և խառնում գդալով։ Պետք է ստացվի փափուկ, շոշափելու համար հաճելի, ձեռքերին չկպչող, բայց, միաժամանակ, ոչ ձիգ և ենթարկվող խմոր։
Ստացված խմորը գրտնակում ենք մոտավորապես 7 մմ հաստությամբ, ձևամանով շրջաններ ենք կտրում։ Տրամագիծը կարող է լինել մոտավորապես 10 սմ։ Եթե ձեռքի տակ ձևաման չկա, կարող ենք կտրատել մեծ գավաթով։ Շրջանները դնում ենք յուղաթղթով ծածկված տապակի վրա։ Դեղնուցը խառնում ենք ջրի հետ և վրձնով քսում կորժիկների մակերեսին։ Ցանկության դեպքում կարող ենք պատառաքաղով նախշեր անել։ Կորժիկների մի մասի վրա կարող ենք նաև մանրացրած նուշ շաղ տալ։ Նուշը պետք է ձեռքով մի փոքր սեղմել խմորին։
Տապակը դնում ենք նախապես մինչև 220 աստիճան տաքացված ջեռոցի մեջ և թխում մոտավորապես 10-15 րոպե։ Կախված մեր ջեռոցից՝ թխման տևողությունը կարող է տարբերվել։ Կարող ենք կողմնորոշվել կորժիկների գույնով. դրանք պետք է կարմրեն կենտրոնում մի փոքր ավելի քիչ, քան եզրերում։ Եթե սիրում ենք խրթխրթան, ապա կարող ենք երկար թողնել։ Պատրաստի կորժիկները թողնում ենք՝ սառչեն։

Նուրբ, փափուկ ու խրթխրթան կորժիկի բաղադրատոմս` մեր մանկությունից։ Այսպիսի կաթնային կորժիկները ծանոթ են շատերին, քանի որ շատ տեղերում են վաճառվում։ Այսպիսի կորժիկներ կարելի է պատրաստել նաև տանը, և դրանց պատրաստման ընթացքը շատ հեշտ է։ Տնտեսապես շահավետ է և, իհարկե, շատ համեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել