Առողջապահության նախարարության գործելաոճի և գրանցած արդյունքների դեմ բողոքի ալիքն ավելի արագ տեմպերով է հասունանում, քան կարելի էր պատկերացնել: 

Դժգոհությունը մի ուղղությամբ չէ... Մարդիկ դժգոհում են նախարարի «թաքուն» նշանակումներից, շտապ օգնության ծառայությունից, ընտրած քաղաքականության ուղղությունից, թերի հետազոտված, բայց պարտադրվող պատվաստանյութերի կիրառումից, նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատությունների գործելաոճից և այլն։

 Մյուս կողմից դժգոհում բուժաշխատողները` մարդիկ, ովքեր որ հասկանում են, թե ինչ է կատարվում առողջապահության նախարարությունում: Հասկանում են, որ սա ուղակի գործի իմիտացիա է և ուրիշ ոչինչ։
Մեծ հաշվով, ժողովուրդը դժգոհ է առողջապահության նախարարի աշխատանքից: 

Բա ո՞ւր մնաց վարչապետի խոստումը, որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Եթե վարչապետի խոսքը համապատասխանում է իրականությանը, ապա առողջապահության նախարարը պետք է փոխվի շատ կարճ ժամանակահատվածում...

#տապալվածառողջապահություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել