Քանի որ Երևանում նոյեմբերին ինչ-որ ծիծաղաշարժ անունով ֆորում է նախատեսվում՝ քրիստոնյա ԼԳԲՏ համայնքի ֆորում, և թեման, միևնույն է, ակտիվ է, որոշեցի մի 2 տող էլ գրել էդ թեմայով:
Նիկոլն իր «Երկրի հակառակ կողմը» գրքում գրում է, թե ինքը հասկացել է, թե ինչու են նույնասեռականները ցանկանում ամուսնանալ, այսպես ասած՝ օրինականացնել իրենց հարաբերությունները: Ըստ Նիկոլի՝ նրանք ձգտում են դրան, քանի որ ցանկանում են, որ դրանով ամրագրվեն իրենց հարաբերությունները և մեղք չհամարվեն: Բայց իմ կարծիքով՝ դա, մեղմ ասած, մոլորություն է կամ մանիպուլյացիա:
Փորձեմ հիմնավորել:
1. Այն մարդիկ, ովքեր նույնասեռականների հարաբերությունները մեղք են համարում, անկախ ամուսնության փաստի արձանագրումից, միևնույն է, շարունակելու են մեղք համարել:
2. Այն մարդիկ, ովքեր նույնասեռականների հարաբերությունները մեղք չեն համարում, անկախ ամուսնության փաստի արձանագրումից, միևնույն է, շարունակելու են մեղք չհամարել:
3. Իսկ եթե հենց իրենք են իրենց հարաբերությունները մեղք համարում, ապա հարց է առաջանում՝ ո՞ր կոնտեքստում են մեղք համարում: Մի՞թե նախաամուսնական կամ արտաամուսնական սեռական կապը մեղք են համարում: Ոնց որ թե չէ: Դեռ չեմ հանդիպել մի նույնասեռականի կամ նրանց պաշտպանի, ով նախաամուսնական սեռական կապը մեղք համարի, իսկ արտամուսնականի համար էլ գոյություն ունի բաժանման ինստիտուտը:
Եվ այսպես՝ նրանց ամուսնությունը միայն քարոզչական նշանակություն ունի, որով փորձելու են բնական շեղումը սահմանել որպես նորմ կամ այլասերումը բերել բարոյական դաշտ:
Այնպես որ, կրկին գալիս ենք այն եզրակացության, որ նրանց ամուսնության թեման իրականում արհեստական խնդիր և արհեստական օրակարգ է:
Նորից շեշտեմ, որ միակ օրակարգային խնդիրը նրանց նկատմամբ վերաբերմունքի խնդիրն է: Քանի դեռ չի սահմանվել այդ օրակարգը, խնդրի լուծման ուղիներն էլ չեն ուրվագծվի և քննարկումներն էլ անարդյունավետ կլինեն, ու խնդիրը գնալով ավելի ու ավելի կխորանա: Ու ոնց որ թե խնդրով «մտահոգվածներին» ավելի ձեռնտու է խնդրի խորացումը, ոչ թե լուծումը: