Aysor.am-ը գրում է.
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպման ընթացքում նրան հրավիրել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) հերթական նիստին, որը դեկտեմբերին տեղի Է ունենալու Սանկտ Պետերբուրգում, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
 
«Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը նշել է ASEM գագաթնաժողովի անցկացման ավանդական բարձր մակարդակը և Եվրահանձնաժողովի նախագահին հրավիրել է մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն ընթացիկ տարվա դեկտեմբերին կկայանա Սանկտ Պետերբուրգում»,-նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել