Ըստ օդում կախված լուրերի՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս օրերին զրուցել են Կապան խոշորացված համայնքի վարչական ներկայացուցիչների հետ ու ոչ երկիմաստ տեքստով հայտնել, որ համայնքապետի ընտրություններում իրենց գյուղն ու անձամբ իրենք խնդիր կունենան, եթե ՔՊ֊ի թեկնածուն չհաղթի ձայների քանակով։
Ըստ օդում կախված լուրերի՝ արդեն այսօր հարյուրավոր երևանցիներ (առնվազն ոչ սյունեցիներ) եկել են Կապան, որպեսզի վաղն իրենց թեկնածուի հանրահավաքն անցնի մարդաշատ, դե համ էլ Փաշինյանն է գալու, հանկարծ քչություն չանի։
Ըստ օդում կախված լուրերի՝ տարբեր մարզերում արդեն իսկ ձևավորվել են ՀՀԿ-ական Սաքուլիկների մոդելով գործող այսպես կոչված Ագունիկներ, որոնք անթաքույց ագրեսիայի են ենթարկում մարդկանց այլակարծության համար։
Ըստ օդում կախված լուրերի՝ ՔՊ֊ի տասնյակ նոր գրասենյակները բացվում են օլիգարխների փողերով, այն օլիգարխների, որոնք, ըստ Փաշինյանի այսօրվա խոսքի, Հայաստանում չկան։
Ըստ օդում կախված լուրերի՝ մենք մեծ քաքի մեջ ենք, քանի որ ՔՊ֊ն էս կես տարում հաջողացրել ա ադապտացնել ՀՀԿ-ի բոլոր արատները՝ միևնույն ժամանակ ինտելեկտի առումով կիլոմետրերով հեռու մնալով այդ ուժից։
Նոր Հայաստան-բան, էս ա, վայելեք, Հայաստանի հպարտ քաղաքացիներ ջան։ )))