Ամերիկացի մոդել Քիմ Քարդաշյանը, որը հոկտեմբերի 21-ին 38 տարեկան կդառնա, երկրպագուներին զարմացրել է անսպասելի լուսանկարով, որը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Քիմը արծաթագույն լողազգեստով էր և լատեքսե բոթֆորներով: Նա նաև աչքի ընկնող շպարով էր, իսկ նրա կողքին մերկ տղամարդը պահել էր հայելին:

Քիմի խոսքով`այդպիսով նա որոշել է բոլորին ծանոթացնել իր ծննդյան օրվա կապակցութամբ թողարկված կոսմետիկ ապրանքանիշի նոր արտադրանքի հետ, որի դեմքը նա ինքն է:

«Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը տոնելու համար այս հանգստյան օրերին մենք միանգամայն նոր հավաքածու ենք թողարկում՝ վառ և թանկարժեք երանգներով, հիշարժան երեկույթի համար»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել