News.am-ը գրում է.

Օրեր առաջ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրն ուսումնասիրելու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներ՝ իրավիճակին և մասնագետների կարծիքին ծանոթանալու նպատակով: 

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝  մասնագիտական խմբում ներգրավված են եղել բնապահպանության փոխնախարարը, Երկրաբանության, Ֆիզիկայի և Կենսաբանության ինստիտուտների ներկայացուցիչներ:

«Մենք  փորձագետներին ներկայացրինք բացթողումներն ու խնդիրները, որոնք  առկա են «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաթղթերում: Այս փուլում փորձագետների այցի նպատակը ընդհանուր իրավիճակին ծանոթանալն էր: Ըստ ամենայնի, նրանք առաջիկայում նախատեսում են գալ ամբողջական կազմով և հետազոտություններ սկսել»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ միջազգային փորձագետները հանդիպել են նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչների, այլ մասնագիտական խմբերի հետ, իսկ թե ինչ եզրակացության  են հանգել, իրեն հայտնի չէ:

Շահեն Խաչատրյանն անդրադարձել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հոր՝ Ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Թորոսյանի և ԵՊՀ երկրաբանության ամբիոնի դասախոսներ ու բնապահպանների միջև տեղի ունեցած միջադեպին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել