Մերօրյա քաղաքականության ու քաղաքական գործիչների մասին պատկերացում կազմելու համար երկու գիրք է անհրաժեշտ կարդալ՝ համար 1 քաղաքական գործիչ Ժոզեֆ Ֆուշեյի և դիվանագիտության հայր Շարլ Մորիս Թալեյրանի կենսագրականները:
Իհարկե, քաղաքագիտական ու կրթվածության մակարդակով մերօրյա գործիչները նրանց կողքին ոչինչ են, սակայն ստորության, անսկզբմունքայնության առումներով կարելի է ասել՝ չեն զիջում:
Հետաքրքրական է, որ ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ 4 անգամ տարբեր իշխանություններ հաստատվեցին երկրում, մեկը մյուսին ոխերիմ թշնամի իշխանություններ, այնուամենայնիվ այդ բոլոր ժամանակներում էլ ՆԳ նախարար Ֆուշեն և ԱԳ նախարար Թալեյրանը պահպանեցին իրենց պաշտոնները:
Անգամ Եվրոպան գրաված Նապոլեոնը խոստովանել է, որ իր համար այդ երկուսից ավելի վախենալու մարդիկ գոյություն չունեն, չնայած որ նրանք Ուզորպատորի նախարարներն էին: Եվ իսկապես Նապոլեոնին կայսր դառնալ թույլ տվող այս գործիչները թույլ տվեցին նաև նրա կործանումը:
17-18-րդ դարի քաղաքական անցքերը Ստեֆան Ցվայգի օգնությամբ ուսումնասիրելուց հետո, երբ հայացք եմ գցում ներկա հայ քաղաքականությանը, ֆեյքերով հանրության մոտ ինչ-որ գաղափարներ տարածելուն, ուղղակի ապշում եմ: Իրոք որ մեր իրականությունում գաղջ մթնոլորտ է: Սակայն այստեղ էլ կան ֆուշեներ ու թալեյրաններ՝ ի դեմս գալուստսահակյանների ու մյուսների:
Նյութի աղբյուր՝ http://www.igreg.ru/2013/05/19.html?utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed%3A+igreg%2FzKsg+%28Greg+Tamazian%29
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել