Tert.am-ը գրում է.

ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը այսօր Ազգային ժողովում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումից հետո նշեց, որ հանձնաժողովը ինտեսիվ չի աշխատել խորհրդարանում չորս ֆրակցիաների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ: «Ավելին` այդ խմբի կողմից կային կոնսենսուսային առաջարկներ, որոնք հաշվի չեն առնվել նախագծում»,-ասաց նա և նշեց, որ այն օրեր առաջ է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, այն էլ՝ ոչ վերջնական, և նշվել է, որ չեն հասցնելու պատասխան ստանալ, ինչը, ըստ նրա՝ անարգանք է Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ավելի հեշտ էր չուղարկելը՝ ասելով, որարտակարգ իրավիճակ է:

Նրա կարծիքով՝ այն հապճեպությունը, որ մենք տեսնում ենք, պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխող քաղաքական ուժն իր համար նպաստավոր է համարում քաղաքական ընտրություն անցկացնելը և իր համար դիմում է մի քայլի, որը վնաս է հասցնում ժողովրդավարությանը, կուսակցությունների կայացման գործընթացին:

Նա նշեց, որ խմբակցությունը դեռ պետք  է քննարկի, բայց իր անձնական համոզմամբ՝ կուսակցություննեը ստեղծվում են նրա համար, որ պայքարեն իշխանության համար, գան իշխանության, կորցնեն իշխանությունը, դառնան ընդդիմություն և նորից դառնան իշխանություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել