Armtimes.com-ը գրում է.

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա մականունով հայտնի Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահելը կրելը, կամ փոխադրելը) եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սնոա Տռուզյանը: Նա նշեց, որ քննիչը որոշում է կայացել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նշենք, որ Արա Բանդուրյանի բնակարաններում խուզարկություններ է կատարվել: Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայում գտնվող «Հուկման» ակումբում:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների եւ հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռեւս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել