Քիչ բան է պետք հայ ազգին՝
Մի թագավոր իմաստուն,
Մի աչալուրջ սպարապետ:
Եվ հայն ուժով իր բազկի
Կտոնի միշտ հաղթություն,
Կշենացնի բաղ ու բերդ:
Բայց քանի դեռ կունենանք
Ամբոխավար մոլի երթ,
Ավեր, անտեր կմնան
Անի, Կամախ, Բաղաբերդ:
«Կուսակցություն» են կոչում
Ամբոխներին նորօրյա,
Որտեղ պաղում են, կորչում
Սուրբ գեները մեր արյան:
Եվ չի՜ ծնի առօրյան
Մի թագավոր իմաստուն,
Մի նվիրյալ սպարապետ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել