Երեկ՝ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ, վարչապետը կարևոր հորդոր հղեց մայրաքաղաքի ղեկավարին. նա իրավամբ ասաց, որ կարևորը չստելն է, չխաբելը...
Ցավոք, քաղաքապետը րոպեներ անց խախտեց իր հովանավորի պատվիրանը և խոսեց հասարակական տրանսպորտի թանկացման անխուսափելիության մասին: Հետո, տեսնելով իրեն վստահած ժողովրդի լուտանքը, րոպեներ անց պատվիրեց հերքել իր մտքերը։
Նա պարզապես ստեց, կեղծեց և վերջ...
Հուսանք՝ նման սայթաքում այլևս չի կրկնվի, թե չէ վարչապետն ինչքա՞ն կարող է «սվաղել» իր դրածոների ճաքերը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=347454455822048&id=100016724891018
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել