Եթե էս աշխարհի վրա ներվերն անջատած մի երկիր կա, ապա դա Բելառուսն է: Բածյան լրիվ նարկոզի տակ է դրել այդ երկիրը: Ապշելու ու անդուր հանգիստ էր, ոչ մի սթրես, ոչ մի նեղվածք: Լուրջ եմ ասում՝ դիսկամֆորտի մեջ էի, թե ինչի սթրես չկա: Կրկին ու կրկին հասկացա, որ ես մեգապոլիսների մարդ եմ, տաղտուկը իմը չի, էդ մեռելային հանգստությունը միայն մի քանի օր դուր կգա: Դրանից հետո ուզում ես, որ տժտժոց լինի: Դե սովետի մասին չասեմ: Անկեղծ ասած, մեղքս եկան: Մենք քաղաքական զարգացվածությամբ շատ առաջ ենք, ու ապրեն հանրային կարծիքի, քաղաքացիական գիտակցության հետ աշխատող, աշխատած բոլոր մարդիկ կազմակերպությունները: Թե բա գրանտային ծրագրերը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: