Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում երեկ Հանրապետության հրապարկում կայացել է գալա համերգ, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն քաղաքական և հոգևոր ղեկավարությունը:

Ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայացվել է հայ կոմպոզիտորական արվեստը։ Հնչել են` հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, Ուզուն դարան, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի «Ձկնորսների պարը»՝ «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նաև «Քոչարի» պարեղանակը, ինչպես նաև «Դլե յամանը»՝ Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Գալա համերգի ավարտական մասը նվիրված է եղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Գալա համերգի գլխավոր հյուրը եղել է ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Զազը։ Ազնավուրին նվիրված հատվածում Զազը և Անժելիկ Կիժոն կատարել են մեկական երգ նրա երգացանկից։ 

BlogNews.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է համերգի լավագույն ու հետաքրքիր դրվագները։

6055_b6057_b150256561502638033768_b6060_b150269436052_b6056_b6058_b33765_b43766965_1879938832096624_5025219243646386176_o6061_b33764_b43666926_244960852857972_291562914291122176_n.jpg1502745433762_b33766_b33763_b1502650615027010

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել