Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զայրացրել է իր երկրպագուներին նոր սելֆիով։ Նկարը աստղը հրապարակել է Instagram-ի իր էջում։

Լուսանկարում Քարդաշյանը պառկած է սավանի վրա՝ Chanel-ի լոգոտիպով սև կրծկալով, որը հազիվ է ծածկում կուրծքը։ Քիմը նաև լեզուն է ցույց տալիս։

Քիմը նկարն այսպես է ստորագրել՝ «Երկուշաբթի օրվա տրամադրություն»։ Մեկ օրվա ընթացքում լուսանկարն ավելի քան 2,3 միլիոն լայք է հավաքել։

Սակայն նկարը ոչ բոլորին է դուր եկել։ Ոմանք այն չափազանց վուլգար են որակել և նույնիսկ պոռնոգրաֆիկ են անվանել։ Մյուսները նշել են, որ Քիմը վատ օրինակ է ծառայում աղջիկների համար, որոնք աշխարհով մեկ ընդօրինակում են իրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել