Էջիս հետևողները գիտեն, որ վերջերս ակտիվ գրում էի Ջոն Բոլտոնի և նրա հետ ուղիղ շփման անհրաժեշտության մասին: Արդեն բաց կարող եմ ասել, որ, իմ տեղեկություններով, ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն ու Վրաստանն առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ:

Հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Բոլտոնի միջոցով: Սա բացառիկ շանս է, երբ անհասանելին իր ոտքով հասանելի է դառնում: 

Վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն կարող են շատ ակտիվ աշխատել Բոլտոնի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել