Միչիգանցի ագարակատերը, ով խնդրել է անանու մնալ, պատմել է, որ 22 կգ կշռող երկնաքարը իր մոտ է հայտնվել 1988 թվականին իր տունը գնելու ժամանակ։ Հողի նախկին տերը անկեղծորեն պատմել է, որ քարն ընկել է տիեզերքից 1930-ական թվականներին եղած մետեորիտային անձրևի ժամանակ՝ գրում է enovosty.com-ը։

Նոր սեփականատերը որևէ անսովոր բան չի նկատել քարի մեջ, ինչի պատճառով էլ հետագա 30 տարիների ընթացքում քարը ծառայել է որպես դուռը փակելու հարմարանք։ Վերջերս տղամարդը լսել է, որ երկնաքարերի նույնիսկ փոքրիկ կտորները վաճառվում են զգալի գումարների դիմաց և մտածել է, թե որքան կարող է արժենալ իր քարը։

Միչիգանի կենտրոնական Մոնա Սիբեսկու համալսարանի երկրաբանը ուսումնասիրել է քարը և հայտնել, որ դա իր կողմից երբևէ տեսնված քարերից ամենաթանկարժեքն է։ Այժմ Սմիթսոնոֆյան թանգարանը դիտարկում է այն գնելու հնարավորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել