Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը և իր կինը՝ Վիկտորիան, վաճառում են Բևերլի Հիլզի իրենց առանձնատունը։ Առանձնատան գինը սահմանվել է մոտ 33 մլն դոլար՝ գրում է TMZ-ը։

Նշվում է, որ աստղային զույգը առանձնատունը ձեռք է բերել 2007 թվականին՝ մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Դևիդը 5-ամյա պայմաագիր կնքեց «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի հետ։

Իտալական վիլայի ոճով կառուցված սպիտակ առանձնատան բնակելի տարածքը կազմում է 13 հազար ք/մ։ Տունն ունի 6 ննջարան, 9 լոգասենյակ, վերելակ, գրադարան, երաժշտական սենյակ։ Առանձնատան տարածքում նաև տեղակայված են մեծ լողավազան և ավտոտնակ երեք մեքենայի համար։

The Times-ի տվյալներով՝ առանձնատան սեփականատերն է դարձել մի ՍՊԸ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել