Yerkir.am-ը գրում է.

Գերմանիա կատարած այցը կնպաստի երկու երկրների միջև ավանդական բարեկամության ամրապնդմանը: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավելելով, որ երկրների հարաբերություններում ցավոտ շրջանը մնացել է  անցյալում. հայտնում է РИА Новости-ն:

Նա նաև նշել է, որ Անկարան և Բեռլինը նույն դիրքորոշումն ունեն սիրիական հակամարտության կարգավորման հարցում: «Թուրքիան ողջունում է  Գերմանիայի զգացմունքային վերաբերմունքը սիրիական խնդրի հումանիտար տեսանկյունի նկատմամբ»,-գրել է  Թուրքիայի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել