Ինչքան էլ իշխանություն փոխվեց, միևնույն է, ներքաղաքական միջխմբային (միջկուսակցական) հարաբերությունների դոմինանտ գործիքը շարունակում է մնալ ապատեղեկատվությամբ ու մուտիտով «հետախուզություն մարտով» անելը: 

Ամեն ինչ շատ պարզ է. գիտես, որ հակառակորդդ տիրապետում է X քանակի մարդկային ռեսուրսի, միևնույն ժամանակ գիտես, որ ներկայումս էդ X քանակը իրա ոսկե պահուստն ա, գիտես նաև, որ ստեղծված իրավիճակում այդ ռեսուրսը չի կարող աշխատել ի նպաստ դրան տիրապետողի, ու ֆալշ ստարտ անելու դեպքում հնարավոր է, որ հակառակորդը դա էլ կորցնի: Ունենալով հանրային տրամադրությունները տուպը մանիպուլացնելու մեծ ռեսուրս՝ դու դիմում ես վերոգրյալ գործիքին ու լուծում ես մի քանի հարց. 

1. Հանրային տրամադրություններ ես ստուգում և հակադիր սպասումներ ես առաջացնում երկու ճամբարներում։
2. Այդ հանրային տրամադրությունները ևս մանիպուլացնում ես քո շարքերում առկա «ծանր հրետանիով» թեման անլրջացնելու և բացասական ձևով այն տարածելու միջոցով,
3. Դրանով հակառակորդին մղում ես կա՛մ վերջնական հրաժարվել այդ ռեսուրսով հարց լուծելու մտքից, կա՛մ ավելի շուտ սկսել և տապալվել:

Հիմա այս գործիքի արդյունավետությունը ՀՀ-ում որքանով կգործի՝ չգիտեմ, բայց որ Աշոտյանի հերքումից հետո ակնհայտ է, որ Փաշինյանենք էս գործիքն են կիրառում, կասկածից վեր է: Լսել են, որ ՀՀԿ-ն քննարկում է այդ մարդկային ռեսուրսը փողոցում օգտագործելու հհեռանկարն, ու հիմա մուտիտով փորձում են անել այն, ինչ վերը նշված է:

Իսկ դուք լուրջ դեմքով քննարկեք, թե ՀՀԿ-ն քանի մարդ փողոց կհանի, մեկ ա, դա անշառ գործ ա ու ամբողջությամբ տեղավորվում ա ապատեղեկատվության և մուտիտի գործիքն օգտագործողների մարտավարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել