Panorama.am-ը գրում է.

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը  տառապում է հոգեկան հիվանդությամբ՝ գերմոֆոբիա (վախ միկրոբներից): Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Page Six-ը՝ հղում անելով «Աստղ» սերիալից նրա գործընկեր Ռայան Դեստինին։

Նրա խոսքով, Նաոմին մշտապես վախենում է վարակվել կեղտոտ մակերևույթներից, հատկապես ինքնաթիռում։ «Գնալով օդանավակայան՝ նա դիմակ է  հագում, նստատեղերը ծածում է անձեռոցիկներով, եթե կարծում է, որ դրանք բավականաչափ մաքուր չեն։ Ես հասկանում եմ՝ ինքնաթիռները կարող են լինել շատ կեղտոտ»,-  ասել է դերասանուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել