Panorama.am-ը գրում է.
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը տառապում է հոգեկան հիվանդությամբ՝ գերմոֆոբիա (վախ միկրոբներից): Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Page Six-ը՝ հղում անելով «Աստղ» սերիալից նրա գործընկեր Ռայան Դեստինին։
Նրա խոսքով, Նաոմին մշտապես վախենում է վարակվել կեղտոտ մակերևույթներից, հատկապես ինքնաթիռում։ «Գնալով օդանավակայան՝ նա դիմակ է հագում, նստատեղերը ծածում է անձեռոցիկներով, եթե կարծում է, որ դրանք բավականաչափ մաքուր չեն։ Ես հասկանում եմ՝ ինքնաթիռները կարող են լինել շատ կեղտոտ»,- ասել է դերասանուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։