Պարզաբանում ԶԼՄ-ների համար. Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք «ՀԺ»-ում: Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ՝ մտադրություն ունի՞ փորձելու վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական ժամանակում»:
Հ.Գ. Զրույցի վերջում Նարեն հարցրեց՝ կարո՞ղ է արդյոք հանրայնացնել մեր խոսակցությունը, ես պատասխանեցի, որ դեմ չեմ, միայն թե՝ ընդհանուր գծերով, մասնավոր բնույթի եմ խոսել, քանի որ նախապես չէի մտածում, որ կհանրայնացվի: Իմ այս խնդրանքի արդյունքում, փաստորեն, կարևոր դետալներ դուրս էին մնացել, և սխալ տպավորության տեղիք տվել: Կպատահի, ոչինչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել