Panorama.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցը քննարկվել է, սայան դժվար թե այն տեղի ունենա մինչև այս տարվա վերջ, հետևաբար պետք է նպատակադրվել 2019-ի համար։ «Ռիա Նովոստի»   գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Իհարկե, քննարկվել է մեր նախագահի Հայաստան այցի հնարավորությունը, սակայն հստակ ժամկետներ չեն քննարկվել»,-ճեպազրույցում հայտարարել  է նա։ Նա նշել է, որ ղեկավարները հանդիպելու են ոչ միայն  Դուշանբեում անցկացվելիք ԱՊՀ գագաթաժողովին, այլև Աստանայում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում։

«Այս միջոցառումները հնարավորություն են տալիս առաջնորդներին կարճ  շփվել »,-ասել է նա՝ հիշեցնելով, որ Պուտին-Փաշինյանը հանդիպում կայացել է ընդամնեը վերջերս, այս տարվա ընթացքում նրանք հանդիպել են երեք անգամ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել