Զավեշտալի է այն ոգևորությունը, որով մարդիկ այսօր համակված են մեր երկրում տեղի ունեցած ինչպես թավշյա «հեղափոխությունից», այնպես էլ քաղաքապետի ընտրություն կոչված ներկայացումից։ Վաղը նրանք նույն ոգևորությամբ նշելու են ԱԺ ընտրություններում տարած հաղթանակը, որն իրականում երկրի համար լինելու է պյուռոսյան վերջին «հաղթանակը», քանզի ամեն մի նման «հաղթանակ» ժողովրդից վերջնականապես քամելու է պետության գոյության հիմնական հատկանիշը՝ քաղաքացիների հավատը պետության նկատմամբ․․․
Որոշ իմաստով անտեղյակությունը տգիտություն է՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։ Ինչևէ․․․
Խնդիրն այն է, որ երկիրն այլևս չի պատկանում ժողովրդի այն մասին, որն իսկապես մտահոգ է հայրենիքի՝ պետության հիմնահարցերով։ Հայտնի է, որ երկրում կան 300 000 աղանդավորներ և մինչև հիսուն հազար գրանտակերներ, որոնք էլ իրենց ֆինանսավորողների «հրամանով» լցվում են փողոցները և իրականացնում այն, ինչ մարդիկ անվանում են հեղափոխություն կամ ընտրություն։ Մայրաքաղաքում մոտ 180 000 աղանդավոր կա և մոտ 35000 գրանտակեր։ Նրանք կարգապահ են, նրանք երջանիկ են իրենց կարգավիճակով և նրանք առանց քննարկելու, առանց խղճի խայթի հաճույքով են կատարում բոլոր հրահանգները․․․ Նրանք են իրադրության տերը, նրանք են նշանակում կադրեր, ուրեմն՝ նրանք են երկրի տերը․․․ Նրանք կարող են նույնիսկ մի տիկնիկի ընտրել քաղաքապետ կամ երկրի նախագահ, եթե նման հրահանգ տրվի նրանց․․․
Եթե մեր հայրենակիցները սա համարում են հաղթանակ, ուրեմն՝ երկրի համար մտահոգ քաղաքացուն մնում է միայն աղոթքն առ Աստված, քանզի հայտնի է, որ երբ Աստված որոշում է պատժել մեկին, նրան ընդամենը զրկում է ողջամտությունից․․․