Panarmenian.net-ը գրում է.
Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ 70-ամյա Պետիկ Հակոբյանն իր առանձնատանը կից հողամասում կառուցված ջերմոցում կանեփ է աճեցրել. ջերմոցը կահավորված է եղել հատուկ ջրակաթիլային ոռոգման, օդափոխության և ջերմակարգավորման համակարգերով, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Կանեփի տնկիներով ջերմոցի անվտանգությունը հսկելու նպատակով Հակոբյանը տարածքում տեղադրել է շարժիչ սենսորներ և անվտանգության ձայնային համակարգ, անմիջական հսկողության համար դեպի ջերմոց նայող դիտակետ է բացել:
Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ: Նրանք արմատախիլ են արել բույսերը, փաթեթավորել և կնքել՝ դատաքիմիական փորձաքննության ուղարկելու համար:
Նյութի աղբյուր՝ http://panarmenian.net/m/arm/news/260433
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել