Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, դիմելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, պահանջել է իր հետ հանդարտ տոնով խոսել՝ հորդորելով չառիթավորվել և բարձր տոնով չխոսել...
Առիթը եղել է գազի գնի շուրջ քննարկումները...
Ուժդ Հրանտի՞ն է պատում, Ռոբերտ...
Հոխորտանքների ժամանակ կարողանում եք ձեր բառապաշարը ցուցադրեք: Գոնե մի անգամ նույն ոճով մեծ ախպերների՝ ռուսների հետ խոսե՞լ եք:
Գոնե մի անգամ ռուսներին ասե՞լ եք, որ չառիթավորվեն այն բացոռությունից (տառասխալ չկա), որ առկա է հայ-ռուսական հարաբերություններում...
Մուննաթ մի արի, զեմլյակ...
Այդ բորբոքված ոճը, որին դու ականատես ես եղել, այն մինիմումն է, որին դու կարող ես ականատես լինել ցանկացած քուչայում...
Մուննաթը համազգային է, որովհետև ձեր բոլոր պատասխանները լղոզված են...
Դուք էլ հասարակության հանդարտությունից մի առիթավորվեք: Որովհետև կոնկրետ քո իշխանավարությունը մեզ նետված փշրանք չէ, որ քեզ իրավունք ես տալիս մուննաթով խոսել... Դու պարտավոր էիր հոդաբաշխ բացատրություն տալ գազի սակագների հնարավոր թանկացմանը, որը չես արել... Հետևաբար՝ դու ինքդ մի առիթավորվիր հասարակության հանդուրժողականությունից... Որովհետև հասարակությունն է քեզ կերակրում, ոչ թե դու՝ հասարակությանը...
Սիրուն չէ, Ռոբերտ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել