Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել: 
Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում՝ նաև պարոն Աշոտյանին: Վերջինիս օգնականի և իր հետ անձամբ հնարավոր չի եղել կապ հաստատել ամբողջ օրը: Վերջապես կապվել է իմ օգնականը, ում ի պատասխան՝ հարգարժան պատգամավորը հայտնել է, որ չի ընդունում հրավերը՝ հաշվի առնելով, որ «այն ուշացած է»:

Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կմտափոխվի, և երեկոյան կհանդիպենք՝ նշելու ՀՀ անկախության 27-ամյակը:
 
Սա էլ՝ հրավիրատոմսը․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել