Գալուստ նաև Գրիգորիչ.. Այս մարդը` իր տեսակով, արեց հնարավորը, որ ՀՀԿ-ն չափվի հենց իրենով: Կարճ` եթե ասում ենք ՀՀԿ, ապա պատկերացնում ենք Գրիգորիչ, ու եթե հասարակ հայ մարդուն հարցնես, թե ինչ կարծիք ունես Գրիգորիչի մասին, դժվար թե խոսակցությունը առանց հայհոյանքի շարունակվի… Վահանի ասածի տրամաբանությունից ելնելով՝ առաջարկում եմ` Գրիգորիչ, վեր կաց, գնա ժողովրդի մեջ կանգնի, բա ձեզ են չէ՞ ընտրել, գնա Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժած գյուղացիների հետ խոսա, դուք եք չէ՞ միայն իրենց ցավերով ապրում, գնա զոհված զինվորների ընտանիքներ, կգնա՞ս: Մի բանում համաձայն եմ, Աժ ելույթի ասածներիցդ, պատմությունն է տալու ընթացքի ու արդյունքի գնհատականը: Նաև գործիչների: Այդ դեպքում վստահ եմ, որ երբ տապալվեք, դժվար թե մնաս այս կողմերում և ոչ միայն դուք… ՀՅԴ արժեքի մասին խոսելուց էլ քո արևին կարևոր բան ասեցիր, հա՞: Դե եթե մենք արժեք չունենք, բա հայ-թուրքական արձանագրությունների քննարկումների ժամանակ սփյուռքի հանդիպումները մոռացա՞ր, որ Լիբանանում անգամ հարկ եղավ տանկեր հանել փողոցներ, որ նախագահի անվտանգություն ապահովեն… Այդ կապը նկատի ունե՞ս: Հա, ՀՅԴ-ն ազգայինը ու պետականը երբեք չի ստորադասել երկրորդականին` լինի իշխանություն, թե ընդդիմություն: Մեզ համար էլ երկրորդականը դուք եք, ձեր կառավարության անդամներն են, բայց կարծես եկել է նաև ձեզանով զբաղվելու ժամանակը, պատրա՞ստ եք, մի վախեցեք, շուլուխ եմ անում…
Հ.Գ. Ասվել էր նաև՝ «Աստված անի, մեզնից հետո դուք գաք»: Լավ է, որ հիմա հասկանում եք, թե ժողովուրդն է իշխանություն ձևավորում ու Աստված եք ասում, նախարարներն էլ մնացել են էս ու էն կողմ վազելով, ցասման օջախներ հանդարտեցնելու գործին: Մենք, թե մեկ ուրիշը, մեկ է, գալու է, և ով էլ գա, այս օրերի հաշիվը ներկայացնելու է, և շուլուխների հեչ հավես չի լինելու: Սատանայի ականջը խուլ, հանկարծ Կադաֆֆու օրինակը չկրկնվի…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/526870230710981
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել