Aysor.am-ը գրում է.

Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները պաշտպանել են ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ արտահերթ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի առաջարկը: Այս մասին  Զալցբուրգում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտնել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն դեռևս տարբեր մոտեցումներ ունեն Brexit-ի նկատմամբ: «Ինչպես գիտեք, մեր մոտեցումները տարբերվում են իրարից»,- ասել է Կուրցը՝ նշելով, որ պետությունների ու կառավարությունների ղեկավարները պաշտպանեցին Brexit-ի շուրջ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու առաջարկը:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չորեքշաբթի հայտարարել էր, որ մտադիր է նոյեմբերի կեսերին հրավիրել հանրակցության անդամ 27 երկրների արտահերթ գագաթնաժողով՝ նվիրված ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել