Ավստրալուհի Քելլի վալ Սմիթը 8 տարի ձևացրել է, թե ձվարանների քաղցկեղ ունի, որպեսզի իր հանդեպ ուշադրություն շահի, և արդյունքում քայքայել է ընտանիքը, կորցրել ընկերներին՝ գրում է The Mirror-ը:

Այս ընթացքում ընտանիքի անդամները և ընկերները Հարավային Աֆրիկայի Ադելաիդա քաղաքի 40-ամյա բնակչուհի Քելլիին 400 հազար ավստրալական դոլար են տվել, քանի որ Քելլին պարբերաբար հրապարակել է ֆեյսբուքյան գրառումներ`խնդրելով բուժման համար գումար ուղարկել:

Երբ խաբեությունը բացահայտվել է, բարեկամները և ընկերները նրա դեմ հայց են ներկայացրել դատարան: Կնոջ զոհերից մի քանիսը խոստովանել են, որ չեն կարողանում հիփոթեքը վճարել, քանի որ խաբեբային են ուղարկել իրենց ամբողջ գումարը: Նրա մայրը դստեր համար զոհաբերել է իր գրեթե ամբողջ թոշակային պահուստը:

Ձերբակալված Քելլին բացատրական նամակ է գրել դատարանին, որում խոստովանել է, որ խաբել է բոլորին, որպեսզի իրեն բոլորը սիրեն և գնահատեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել