Լիդի համալսարանի ևՍուրիի համալսարանի բրիտանացի հետազոտողները պարզել են, որ խանութների յոգուրտների մեծ մասում ավելի շատ է շաքար պարունակվում, քան քաղցր գազավորված ըմպելիքներում՝ տեղեկացնում է BMJ Open-ը։

Պարզվել է, որ նույնիսկ «օրգանական» յոգուրտներում շաքարի միջին պարունակությունը կազմում է 13,1գ՝ 100գ դիմաց: Երեխաների համար նախատեսված յոգուրտի 100գ պարունակում է 10,8 գ շաքար: Համեմատության համար՝ 100մլ գազավորված ըմպելիքում պարունակվում է 10,6գ շաքար:

Մանկական յոգուրտի միայն 2%-ը չի գերազանցում 100գ դիմաց 5գ շաքարավազի ցուցանիշը:

Շաքարի օգտագործման թույլատրելի մակարդակը կազմում է օրական 30գ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով յոգուրտում պարունակվող այլ սննդանյութերի և վիտամինների առկայությունը, հետազոտողները համարում են, որ այն ավելի լավ է ընդմիջման համար, քան, օրինակ, շոկոլադե բատոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել