168.am-ը գրում է.

Շուրջ 180 իրանական ընկերություններ մտադիր են շինանյութերի գործարաններ կառուցել Սիրիայում ավերիչ պատերազմից հետո երկրի վերականգնմանը մասնակցելու համար: Այդ մասին իրանական պատվիրակությունը Սիրիայի բնակարանային շինարարության նախարարին հայտարարել է Դամասկոսում կայացած հանդիպմանը, ինչի մասին հայտնել է  al-Watan թերթը՝ վկայակոչելով փոխնախարար Մոհամադ Սեյֆին:

Սիրիական կողմը իրանական պատվիրակությանը՝ Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանության՝ տնտեսության հարցերով խորհրդականի ղեկավարությամբ, առաջարկել է ստեղծել իրանական ընկերությունների եւ Սիրիայի Արաբական Հանրապետության բնակշինարարության նախարարության ենթակայության տակ գտնվող շինարարական ընկերությունների համատեղ արտադրություններ: Առաջարկվում է հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի օբյեկտների վերականգնմանը, ինչպիսիք են՝ բնակելի տները, ամբարտակները, բժշկական կենտրոններն ու էլեկտրակայանները:

Ճգնաժամից հետո Սիրիայի վերականգնումն այժմ մղվում է առաջին պլան: Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմն ավելի վաղ հայտարարել է, որ երկրի ենթակառուցվածքի մոտավորապես 75 տոկոսը ավերված է պատերազմի հետեւանքով, ընդ որում՝ պետությունն արդեն սկսել է դրա վերականգնման ծրագրերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել