Panorama.am-ը գրում է.

«Միակ դրական բանը, որ կարող եմ արձանագրել այս ընտրություններում, այն է, որ չկա վախի մթնոլորտ»,- այս մասին  այսօր Արաբկիր վարչական շրջանում «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Մնացած առումներով, ըստ նրա, կան բացասական երևույթներ, սակայն շատ կարևոր է, որ քարոզարշավի ժամանակ մարդիկ չեն խուսափում, հակառակը, մոտենում, հարցնում են, իրենց խնդիրներն են բարձրացնում ու նույնիսկ իրենք են լուծումներ առաջարկում:

Հարցին, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում, առաջնահերթ լուծում պահանջող երեք խնդիրները որո՞նք են լինելու, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Երևանն ամբողջությամբ թաղված է խնդիրների մեջ: Ըստ նրա՝ կան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել կարճ ժամկետում, կան երկարաժամկետ խնդիրներ, կան նաև այնպիսինները, որոնք կարելի է անմիջապես լուծել. «Օրինակ՝ աղբահանության խնդիրը հնարավոր է լուծել անմիջապես, ոչ թե ներկայիս վիճակը, որ գարշահոտությունը տարածվում է քաղաքով մեկ:  Մեկ-երկու ամսվա ընթացքում կարող ենք լուծել մեկ ինտեգրված տրանսպորտի անցնելու հարցը՝  վերացնելով երթուղայիններ հասկացությունը: Իհարկե կան խնդիրներ էլ, որոնց լուծման համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ»:

Միաժամանակ Զարուհի Փոստանջյանը նշեց՝ կարևորն այն է, որ թույլ չտան քաղաքային բյուջեն ապօրինաբար օգտագործել, այն պետք է ծախսվի նպատակային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել