Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովում ելույթի ժամանակ, հերթական անգամ փայլել է իր մտքի գոհարներով: Նա մասնավորապես շեշտել է, որ Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրադրության պայմաններում ժողովրդավարության հաստատման ճանապարհին առողջապահությունը դիտվում է որպես գերակայություն: Այ տղա ջան, ի՞նչ կապ ունի հեղափոխությունն առողջապահական ոլորտի հետ: Դու բժիշկ ես (դժբախտաբար) ու դու ստիպված ես կառավարել ոլորտն՝ անկախ նրանից՝ երկրում բռնապետություն է, թե ժողովրդավարություն: Քո տված երդմանը հավատարիմ՝ դու անգամ Հիտլերին պետք է բուժես և առաջին օգնություն ցույց տաս:
Մեր գլուխն ամեն օր արդուկում եք հեղափոխությամբ, գոնե դրսում մի խայտառակեք ձեզ:
Ու ամենաքիչը դու, պարոն Թորոսյան, իրավունք ունես խոսելու ժողովրդավարությունից: Դու, որ արդեն 4 ամսից ավել է՝ նախարար ես, բայց դեռ ոչ մի խոշորամասշտաբ ծրագիր չես իրականացրել, փոխարենը հասցրել ես աշխատանքից ազատել իրենց գործի պրոֆեսիոնալներին, ովքեր քո կոկորդին էին մնացել, հասցրել ես վրեժ լուծել քո ուսանողական տարիների ընկեր-կոլեգաներից և հակառակը՝ աջ ու ձախ պաշտոններ ես բաժանել քեզ քծնած ու դիլետանտ ընկերներիդ ու բարեկամներիդ, ովքեր ոչ պրոֆեսիոնալիզմ ունեն, ոչ էլ սրտացավություն։
Այն ծրագրերն էլ, որ մեր վայ նախարարը ներկայացնում է իբրև իր ձեռքբերում, իրականում նախկինների օրոք կնքված պայմանագրերի հետևանքներն են՝ սկսած շտապ օգնության մեքենաներից, վերջացրած դրամշնորհային ծրագրերից:
Ինչպես ասացվածքում է ասվում, արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մեղրի մասին: Հիմա Արսեն Թորոսյանի դեպքում է: Նա այդ հանձնաժողովի ժամանակ ևս բացառություն չի արել ու խոսել է ծխելու դեմ պայքարից: Դրա մասին միշտ և բոլոր նախարարներն արդեն խոսել են, փորձիր մի փոքր բազմազանություն մտցնել ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման հարցում, թե չէ ծխող մարդը միշտ էլ ծխելու է:
Փոխանակ Սևանում «կայֆավատ» լինելուն ու ամեն երկրորդ բառին լեզուն ճպճպացնելուն, փոխանակ ամեն օր Ֆեյսբուքում ծեծված հակածխախոտային քարոզ տանելուն լավ կանես՝ գործ անես, տղա ջան: Դա այն ոլորտն է, որ սխալներ չի ներում:
Արսեն Թորոսյան, դուք անխղճորեն մսխում եք հեղափոխության՝ ձեզ տրված եզակի հնարավորությունը: Ամոթ ձեզ: