Բրիտանական ԶԼՄ-ներին թագավորական ընտանիքի գաղտնիքներից մեկն է հայտնի դարձել։ Հայտնի են դարձել արքայազն Ուիլյամի և արքայազն Հարիի, ինչպես նաև կանանց՝ Քեյթ Մդիլթոնի և Մեգան Մարքլի ծածկագրային անունները, փոխանցում է Daily Star-ը։

Թագավորական ընտանիքի թիկնապահների և նրանց օգնականների հեռախոսներում Մեգանը և Հարին նշված են որպես Դավինա Սքոթ և Դևիդ Սթիվենս, իսկ Քեյթը և Ուիլյամը՝ որպես Դենի Քոլինս և Դաֆնա Քլարք։ Անվտանգության այս միջոցառումներն այն դեպքերի համար են, եթե հեռախոսներն օտարների ձեռքում հայտնվեն։

Անունները պատահաբար չեն ընտրվել։ Հարին և Մեգանը Սասեքսի դքսի և դքսուհու տիտղոսն են կրում։ Այդ պատճառով նրանց ծածկագրային անունների առաջին տառերն են՝ DS։ Նույն պատճառով Քեյթի և Ուիլյամի ծածկագրային անվանումների առաջին տառերն են՝ DC (Քեմբրիջի դուսքս և դքսուհի)։

Անվտանգության նկատառումների ելնելով՝ այդ անունները պարբերաբար փոփոխվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել