Apple ընկերությունը ներկայացրել է iPhone Xs սմարթֆոնը, որը կարելի է գնել երկու մոդիֆիկացմամբ։ Դրանք միմյանցից տարբերվում են չափսերով և արժեքով։ Օրիգինալ մոդելն ԱՄՆ բնակիչները կարող են գնել 999 դոլարով, իսկ Max տարբերակը՝ 1099 դոլարով, այսինքն՝ 10 տոկոսով ավելի թանկ։

iPhone-ների շնորհանդեսից հետո սոցկայքերում Apple ընկերության ֆորումներում բուռն քննարկումներ են սկսվել։

Արդյունքում, օգտատերերին զայրացրել են ընկերության արտադրանքների արժեքները։

Եթե ԱՄՆ-ում, 64 գեգաբայթ հիշողությամբ iPhone Xs-ն արժե 999 դոլար, Եվրոպայում այն 999 եվրոյով է վաճառվում։

Որոշ օգտատերեր նշել են, որ ավելի էժան է Եվրոպայից ԱՄՆ մեկնելը և հետ վերադառնալը, քան սմարթֆոն գնելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել