Աշխարհում գնալով ավելանում է ուռուցքային հիվանդություններով հիվանդների քանակը: Համաշխարհային առողջապահական կազմակերպության (IARC) քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության զեկույցի համաձայն՝ 2018 թվականին հայտնաբերվել է քաղցկեղով հիվանդացության մոտ 18,1 միլիոն նոր դեպք: Զեկույցում պատճառների թվում են ախտորոշիչ հնարավորությունների բարելավումը, բնակչության աճը և մարդկանց կյանքի տևողության բարձրացումը՝ հայտնում է Frankfurter Rundschau-ը:

Վիճակագրության համաձայն՝ «քաղցկեղ» ախտորոշումը տրվելու է աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ տղամարդու և յուրաքանչյուր վեցերորդ կնոջ: 2018 թ., IARC-ի գնահատմամբ, 9,6 միլիոն մարդ կմահանա քաղցկեղից: Մահերի մեծ մասը կարող է առաջանալ թոքերի, աղիքների, ստամոքսի, լյարդի և կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով:

Լրատվամիջոցի պնդմամբ՝ քաղցկեղի շատ դեպքերից հնարավոր էր խուսափել, քանի որ դրանք պայմանավորված են մարդկանց կենսակերպի հետ առնչվող գործոններով: Դրանցից առաջինը ծխելն է, այնուհետև ալկոհոլը, ավելորդ քաշը, ֆիզիկական ակտիվության պակասը, անառողջ սնունդը, ինչպես նաև արտաքին գործոնները, ինչպիսիք են պասսիվ ծխելը, սոլյարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել