1. Մի թողեք, որ ձեր վախերն անեն իրենց գործը

Շատ հնարավոր է, որ անցյալում որոշ մարդիկ ձեզ ցավ են պատճառել, սակայն դա դեռ չի նշանակում, որ այդպես լինելու է միշտ։ Թույլ մի տվեք, որ անցյալը վատ ազդեցություն ունենա ներկայի վրա, և նոր մարդիկ տուժեն նախկինների սխալների պատճառով։

2. Մի հագնվեք այնպես, ինչպես ուրիշ մեկը

Նրան տպավորելու ցանկությունը կարող է շատ մեծ լինել, բայց դրա համար երբեք չարժե զոհաբերել սեփական ոճը։ Թող նա ձեզ հավանի այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Իհարկե, փորձեք լավ տպավորություն գործել, բայց ոչ փոխվելով։

3. Մի առաջնորդեք հարաբերությունները

Իհարկե, հարաբերություններում պետք է լինի երկկողմանի նախաձեռնողականություն, սակայն սա չի նշանակում, որ հարաբերությունների առաջնորդի դերը պետք է ստանձնեք ձեզ վրա։ Դա թողեք տղամարդուն։

4. Մի մոռացեք ձեր կյանքի մասին

Այնպես արեք, որ նա զգա, որ նրանից այն կողմ էլ ունեք ձեր կյանքը․ դա չափազանց կարևոր է։ Մի մոռացեք ձեր նախասիրությունների, զբաղմունքների, ընկերների մասին։

5. Ձեզ այնպես մի պահեք, ասես նա արդեն ձեր բոյֆրենդն է

Քանի դեռ հարաբերությունները նոր են սկսվում, և դուք դեռ վստահ չեք կարող ասել, որ նա ձեր զուգընկերն է, ուրեմն՝ ձեր վարքագիծն էլ համապատասխանեցրեք ձեր կարգավիճակին։ Հակառակ պարագայում նա կկորցնի իր հետաքրքրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել