«Ինչպես հայտնի է, օրերս, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, վար­չապետի օգնական նշանակվեց Սոֆյա Նավասարդյանը: Դա սոցցանցերում և մամուլում մեծ աղմուկի առիթ տվեց, քանզի պարզվեց, որ նոր օգնականը վարչապետի տիկնոջ վարսավիր-ստիլիստն է: Ն. Փաշինյանի մամուլի քարտուղարի պարզա­բանում էլ եղավ, թե Սոֆյա Նա­վասարդյանը, որպես օգնական, զբաղվելու է նույն գործով, ինչ նախքան այդ:


Եվ այդ բուռն արձագանքնե­րից ընդամենը մի քանի օր անց, ավելի կոնկրետ՝ երեկ երեկոյան, կարելի է ասել՝ պատահաբար, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյա­նի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժինն էինք նա­յում (մամուլի քարտուղարի հեռախոսահամարն էր պետք), ուշ­ադրություն գրավեց, որ «Վարչապետի օգնականներ» բաժնում նոր օգնականի՝ Սոֆյա Նավա­սարդյանի անուն-ազգանունը նշված չէ: Դա զարմանալի է:

Բայց էլ ավելի զարմանալի է, որ երբ, այդ հանգամանքով հե­տաքրքրված, սկսեցինք «Վար­չապետի որոշումներ» բաժնում փնտրել Սոֆյա Նավասարդյա­նին օգնական նշանակելու մա­սին Նիկոլ Փաշինյանի որոշումը, այդ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը կամ գոնե հղումն էլ չհայտնաբերեցինք:

Ոչ պակաս հետաքրքիր է այն, որ երբ «Գուգլի» որոնիչով փնտրեցինք Սոֆյա Նավասարդ­յանին ու սեղմեցինք նրա անուն-ազգանվան նշումով կառավա­րության էջի հղումը, «եկանք» կառավարության gov.am կայք, բայց նշումով՝«Գոյություն չունե­ցող էջ»:

Սա, որոշակի ենթադրու­թյունների տեղիք է տալիս, այն առումով, թե ի՞նչ է եղել վարչա­պետ Փաշինյանի նոր օգնականի հետ: Արդյոք Նիկոլ Փաշինյանը վերանայե՞լ է նրա նշանակման վերաբերյալ իր որոշումը, բայց որոշել է առայժմ այդ մասին հանրությանը ոչինչ չասել: Այսպես ասենք՝ սուսուփուս, որ մի հատ էլ աղմուկ դրա շուրջ չլինի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել