
Google կորպորացիան որոշել է փակել Inbox փոստային ծառայությունը և կենտրոնանալ բացառապես Gmail-ի ուղղությամբ: Այս մասին ասվում է ընկերության բլոգում: Inbox-ը կդադարեցնի աշխատանքները 2019-ի մայիսին:
Ծառայությունը գործարկվել է 2014-ից Gmail-ի բազայով: Վերջինից այն տարբերվում է դիզայնով և գործառույթներով, օրինակ` նամակները տեսակավորելու սեփական համակարգով, հաղորդագրությունների ընթերցմամբ և ծանուցումներ ստանալու հնարավորությամբ: Այժմ Inbox-ի գործառույթների մի մասը Gmail-ում է ներդրվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել