Tert.am-ը գրում է.

Ընդամենը մի քանի օր անց տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ: Դա պատմական օր է լինելու,  որովհետև արդեն երկու տասնյակ տարի մենք չենք ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, իսկ այդ օրը շնորհիվ հայ ժողովրդի, շնորհիվ ձեր արած հեղափոխության մենք ունենալու ենք ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:

Այս մասին այսօր Քանաքեռ-Զեյթունի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը:

«Որոշ մարդիկ մտածում են, որ կարող են ժողովրդի ձեռքից խլել այդ հաղթանակը. ուրեմն բոլորի փոխարեն ես ասում եմ՝ չեք կարող, չի լինի: Եվ որպես այս հեղափոխության տրամաբանական շարունակություն՝ ստեղծվել է «Իմ քայլը» դաշինքը, որը ներկայացնում է իր ավագանու անդամներին: Եվ ի դեպ, այդ ցանկում ներգրավված են այն մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ միասին պայքարել են այսօրվա համար, ներկայացված են մարդիկ, ովքեր ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ այս կամ այն ոլորտում»,- ասաց Մարությանը:

Նա նշեց, որ սեպտեմբերի 23-ն այն օրն է, երբ ժողովուրդը գնալու է ընտրության՝ իմանալով, որ իր ձայնը ոչ ոք չի կարող կեղծել, գողանալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել