Ինձ այցելեցին երկու երիտասարդ: Դուռը բացելուն պես ասեցին. "Մենք ներկայացնում ենք ՕԵԿ-ի պայմանները. բջջայինի զեղչային քարտ": Ասեցի մի րոպե, բայց ինչի համար: Զարմացան թե "ՕԵԿ-ին անդամագրվելու": Ասացի "բայց ես ունեմ բջջային էլ, զեղչային քարտ էլ, եւ ՕԵԿ-ին պատրաստ եմ անդամագրվել միայն մուրաբայի դիմաց!" (դե ասեմ, որ քաղցրը իմ թույլ տեղն է)) ): Ասեցին մուրաբա չկա: Ասեցի "Էս ինչ ապօրինություններ եք անում` մուրաբան ինքներդ ուտում եք, իսկ ինձ ընդամենը զաղչային քարտ եք առաջարկում` ես կբողոքեմ ձեր ղեկավարությանը` անհապաղ գնացեք եւ բերեք իմ մուրաբան!" )))) Խեղճերը փախան: Լավ էր հասցրել էի գոնե ՕԵԿ-ի բուկլետը վերցնել: Դե հո միայն նյութականով չենք ապրելու` մի քիչ էլ հոգեւոր սնունդով ապրեմ ))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել