Հայկական լրատվականներից մեկը գրել է, որ երեկ Բաղանիսի վրա թշնամին կրակոցներ էր բացել, ինչպես նաև միջպետական ճանապարհի վրա։ Էսօր արդեն մի տեսանյութ հրապարակվեց հենց էդ պահից, երբ գյուղում երեխաներն իրենց համար պարում են ու կրակոց ու․․․ Մնացածը խոսքերով նկարագրելու չէ, թե ինչ կատարվեց։ 

Իհարկե, շուտով սրա մասին կխոսվի, բայց արդեն ուշացած, վստահ եմ, որ չէր էլ խոսվի, եթե էդ տեսանյութը չլիներ, ու թեման կգնար, կկորչեր ասֆալտապառկեցման և այլ անիմաստ խոսքերի շղարշում։ 

Երեկ գաղտնալսումից հետո ով ասես, ինչ աստիճան պաշտոնյա ասես, իր բան ու գործը թողեց ու էլ ստատուս, էլ ուղիղ եթեր, էլ պաշտպանել, էլ՝ «պապայի արև, չվախենաք» ու տենց լիքը ստատուսներ, բայց նայում եմ էդ մարդկանց էջն, ու ոչ մի խոսք, ոչ մի բառ, որ կրակոցա եղել, ոչ մի պաշտոնական խոսք, իսկ առաջվա «ընդդիմադիր», իսկ այսօրվա «ստրուկները», ովքեր 8 ամիս առաջ էս լուրն անդադար կտարածեին, նստած թիթեռ են նկարում։ 

Հարգելի պաշտոնյաներ, եկել է փիառվելու ժամանակը, տարածեք գոնե էդ վիդեոն ինչ-որ անիմաստ գրառումով, քանի որ էս դեպքում լավ կփիառվեք, բայց հիշեք, որ արդեն ուշացած է, ու գոնե մի փոքր նյուխ ունեցեք ու սահմանին ու զինվորի հետ կապված հարցերն արտահերթ հանձնարարեք, որ ստատուսախեղդ անեն, որ վաղը-մյուս օրը «դեմներդ չդնեն»։ 
Կարճ ասած՝ սպասենք պաշտոնական ինչ-որ բանի․․․․ Չնայած էլի եմ ասում՝ մեկա, ուշացածա։ 

#ԲաՍերժիժամանակխիչէիրխոսում
#Պատասխան
#ստին․․․#թեչէիխոսում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել