Փոքրիկ Աթիկուս Ֆեդուչին-Փաթեն հեծանիվ վարելիս կորցրել է հավասարակշռությունը և ընկել։ Մայրը՝ Էմիլին, և հայրը՝ Բլեյզը, նրա գլխին այտուց են նկատել, սակայն կարծել են, որ դա ընկնելու հետևանք է։ Ի դեպ, երեխան նաև ուշադրություն չէր դարձնում, երբ ինչ-որ մեկը փորձում էր խոսել իր հետ։ Այդ ժամանակ ծնողները բժշկի դիմեցին։
«Ախտորոշումից մեկ շաբաթ առաջ մենք նկատեցինք, որ Աթիկուսը շատ անփույթ է դարձել, սակայն մտածեցինք, որ դա նորմալ է չորսամյա երեխայի համար»,- ասել են ծնողները։
Պարզվել է՝ երեխան ուղեղի ուռուցք ունի, սակայն ուռուցքն այնպիսի տեղում է, որ այն հեռացնել հնարավոր չէ, ուստի բժիշկների խոսքով՝ երեխային 9 ամիս է մնացել՝ ապրելու։
Ծնողները գումար են հավաքում, որպեսզի երեխայի համար լավ կյանք ապահովեն այնքան ժամանակ, որքան նա կապրի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել