Նիկոլ Փաշինյանն՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին.
«... Տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում։ Ո՞վ ա արել այդ գաղտնալսումը, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով։ Արդյո՞ք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացնելու»։
Շատ կարևոր հարց է բարձրացնում վարչապետը։ Ըստ ամենայնի՝ իրեն հարկավոր է իրավաբանական օգնություն, որպեսզի պարզի, թե արդյո՞ք ինչ֊որ մեկն օրենքով իրավունք ունի գաղտնալսելու ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին։ Բարդ իրավական հարց է, հավանաբար այստեղ բազմաթիվ նյուանսներ կան։ Եթե ընկերներիս մեջ իրավաբաններ կան, ովքեր վստահ են, որ տիրապետում են այս բարդ հարցի ողջ էությանն ու կարող են հիմնավոր պատասխանել, խնդրում եմ արձագանքել։ Պետք է օգնել վարչապետին, կարող ա՝ իրան էլ ա օրենքով ինչ֊որ մեկը գաղտնալսում, զգուշացնենք, թող քողարկված խոսի կամ էդ օրենքը մի բան անի՝ փոխեն...