Եթե էս ձայնագրությունը կեղծ չէ (վարչապետի լայվը հիմք ա տալիս ենթադրելու, որ ֆեյք չի), ապա մենք լուրջ խնդիրներ ունենք։
Առաջին կարևորագույն խնդիրն էն ա, որ մեր ՀՔԾ պետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են։ Մեր ազգային անվտանգության ու հանցավորության դեմ պայքարի թիվ մեկ դեմքերին ԳԱՂՏՆԱԼՍԵԼ են։ Նույն հաջողությամբ կարող են գաղտնալսած լինել, օրինակ, պաշտպանության նախարարին, արտաքին գործերի նախարարին, անվտանգության խորհրդի քարտուղարին և այլն։
Երկրորդ ու ոչ պակաս կարևոր խնդիրը գաղտնալսողն ա։ Եթե գաղտնալսել են մեր մոտից, ապա մեր վիճակը տխուր ա, որովհետև երկրում բոլոր գաղտնալսումների համար պատասխանատու անձին գաղտնալսել են, ենթադրաբար, իրա ենթակաները, այսինքն՝ կառույցի ներսում «շունը տիրոջը չի ճանաչում»։ Եթե գաղտնալսել են ՌԴ տարածքում, ապա մեր վիճակն էլի տխուր ա, որովհետև մեր դաշնակից երկրի տարածքում մեր ԱԱԾ տնօրենին գաղտնալսում են ու ինչ-ինչ պատճառներով հրապարակում հեռախոսազրույցը։
Երրորդ կարևոր խնդիրը, հատկապես եթե գաղտնալսումն արվել ա Մոսկվայում, մեր ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի անզգույշ, նույնիսկ փնթի գործողություններն են։ Նույնիսկ բանակի նորակոչիկ զինվորը գիտի, որ շատ հարցեր հեռախոսով չի կարելի քննարկել, հատկապես բաց տեքստով։ Զարմանալի ա, որ հատկապես պարոն Վանեցյանը չի պահպանել զգոնությունն ու չի հետևել անվտանգության տարրական կանոններին։
Չորրորդ՝ լուրջ խնդիրն արդեն փաստացի վկայությունն ա էն բանի, որ արդարադատությունը Հայաստանում «կոմայի» մեջ ա, ու դատավորը շարժվում ա ցուցումներով (ոչ մեկիս համար դա վաղուց գաղտնիք չէ, բայց նոր իրողությունների ու խոստումների ֆոնին շատերի սիրտը կարող ա կոտրել)։
Հինգերորդ լուրջ խնդիրն էս ձայնագրության հայտնվելու նպատակն ա։ Քանի դեռ հստակ չգիտենք՝ ում կողմից ա գաղտնալսում եղել, բարդ ա նույնիսկ ենթադրություններ անելը։ Անկեղծ ասած՝ Փաշինյանը հայտնվել ա շատ բարդ իրավիճակում, հատկապես եթե պարզվի, որ ռուսական կողմից ա էս ամենը «բեմադրվել»։ Սա դատապարտելի ա ցանկացած պարագայում, ու ես էլի պնդում եմ, որ էս «ժուչոկին» գտնել ու պատժել ա պետք, (չնայած չեմ պատկերացնում, թե, ասենք, ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցին ո՞նց պիտի պատժենք)։
ՀԳ. Հաշվեք՝ ամեն տողից առաջ գրված ա. «Եթե ձայնագրությունը ֆեյք չէ»։