2001 թվականի սեպտեմբերյան այդ արևոտ օրը մարդկության իրականության և գենետիկ հիշողության մեջ կմնա դեռևս մի քանի քաղաքակրթական սերունդ:
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակումները կազմակերպված էին իսլամական «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության կողմից։ Ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ առևանգել էին չորս մարդատար ուղղաթիռներ, որոնցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը, ուղարկվել էին Մանհեթեն, որտեղ բախվել էին Առեւտրի համաշխարհային կենտրոնի Հյուսիսային և Հարավային աշտարակներին։ Երկու ժամվա հրդեհից հետո աշտարակներն ընկան։ Առևանգված օդանավերից երրորդն ուղարկվել էր Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում։ Ահաբեկչական գործողության արդյունքում ԱՄՆ-ում զոհվել էր 2973 մարդ:
Ամերիկյան սոցիոլոգների խոստովանությամբ՝ ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժումից առաջ (2003 թվականի մարտ) այդ երկրի բնակչության մեծամասնությունը համոզված էր, որ Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնն անմիջական կապ ունի 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ: Այդ դեպքերից դեռևս 1,5 տարի առաջ Աֆղանստանի՝ ԱՄՆ-ի զավթման նախօրեին նույն մեծամասնությունը նմանապես համոզված էր այն բանում, որ այդ հանցագործության կազմակերպիչը և պատվիրատուն հանդիսանում է Ուսամա բեն Լադենը:
Կապը Հուսեյնի և բեն Լադենի միջև բացահայտել չհաջողվեց։



