Մեկդ Փաշինյանին ասեք՝ մերժել, պրծել եք։ Էդ տրամադրություններից դուրս գալու ժամանակն ա։
Գնացել ա, որ Հայկոյի գովքն անի, քաղաքապետ ա ուզում դարձնի, բայց էլի «գող իշխանություն», «մերժել», «տեղ չունեն» տրամադրություններով ա խոսում։ Ախր տենց չի լինում։ Ինչքա՞ն պիտի դրա հաշվին միավոր հավաքեք։ Կարո՞ղ ա անցնեք կառուցողական դաշտ, ներկայացնեք, թե ինչի՞ համար պիտի Հայկին ընտրենք։ Հստակ կարելի ա դա ձևակերպել, ոչ թե «մյուսները քըխ են» կոնցեպտով կառուցել խոսքը։
Անկեղծ ասած՝ տպավորություն ունեմ, թե Փաշինյանը չափազանց լարված ա։ Էդ մարդը պիտի վերջապես դուրս գա միտինգավորի կերպարից։ Պետք չի երկար-բարակ, խուճուճ-մուճուճ գոռգոռոցներով սևացնել մյուս ուժերին ու դրա հաշվին փորձել ամրապնդել դիրքերը։ Էդ գործելաոճն իրան չի արդարացնում։ Առհասարակ, ավելի ճիշտ ու սիրուն կլիներ, եթե Փաշինյանն էս ձևով չխառնվեր քարոզարշավին։ Կարծում եմ՝ հակառակ էֆեկտ կունենա։
Հուսով եմ՝ արդար ընտրությունների մասին հայտարարությունները փուչիկ չեն։
Հ.Գ. Ինչքան հետևում եմ էս ամեն ինչին, էդքան ավելի եմ համոզվում, որ իմ ձայնը հասնելու ա Արտակ Զեյնալյանին ու իրա թիմին։