Համաձայն նոր հետազոտությունների՝ երջանկության մասին ուսումնասիրությունների արդյունքները հիմնված են միմյանց հակասող կամայական տեսությունների վրա՝ գրում է Handelsblatt-ը:

Իսթերլինի հայտնի պարադոքսի համաձայն՝ շահույթի աճը բարձրացնում է բնակչության բավարարվածությունը միայն մինչև միջին մակարդակ, դրանից հետո ոչ մի ազդեցություն չի ունենում: Ամերիկացի տնտեսագետներ Թիմոթի Բոնդը և Քևին Լանգը, սակայն ապացուցել են, որ երջանկության մասին բոլոր հետազոտությունների արդյունքները անհիմն են:

Եթե նույնիսկ երջանկությունը չափվում է թվային սանդղակով, դա դեռ չի նշանակում, թե հայտնի է մարդու երջանկության աստիճանը:

Բոնդը և Լանգը տարբեր հարցումներ են անցկացրել և պարզել են, օրինակ, որ երկրի շահույթի աճմանը զուգահեռ բոլորովին էլ չի բարձրանում երջանկության զգացողության մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել